Ալ Ազհար համալսարանի Գերագույն իմամին հրավիրել են Վատիկան

//Ալ Ազհար համալսարանի Գերագույն իմամին հրավիրել են Վատիկան

Ալ Ազհար համալսարանի Գերագույն իմամին հրավիրել են Վատիկան

Վատիկանում Պապը ընդունել էր  Միջկրոնական երկխոսության հարցերով պապական խորհրդի   նախագահ կարդինալ  Ժան Լուի Տորանին և նրա քարտուղար Միգել Անխել Այուսո Գիքսոտին: Մի քանի օր առաջ Այուսո Գիքսոտը  Կահիրեում  այցելել էր   սունի մուսուլմանական աշխարհում հեղինակավոր  Ալ Ազհար համալսարանը և հանդիպել էր Գերագույն իմամ Ահմադ Ալ Թաիբի տեղակալի` Աբբաս  Շումանի հետ:  Հանդիպումը անցել էր բարեկամական մթնոլորտում: Այուսո Գիքսոտը  զրուցակցին հանձնել էր կարդինալ Ժան Լուի Տորանի նամակը, որում  Ալ Ազհարի  Գերագույն  իմամ Ահմադ Ալ Թաիբին   հրավիրում է Վատիկան` Հռոմի Պապի հետ հանդիպելու համար: Մեքսիկա կատարած այցից վերադառնալիս  Ֆրանցիսկ I Պապը  օդանավում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  ցանկություն էր հայտնել հանդիպել  Ալ Ազհարի իմամի հետ: 

By | 2016-02-23T12:42:38+00:00 February 23rd, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն