Ահաբեկչությունը դաս է բոլորիս համար

//Ահաբեկչությունը դաս է բոլորիս համար

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված  Ռուս ուղղափառ եկեղեցին կոչ  է արել  եզրահանգումներ անել  և համախմբվել  ահաբեկչության դեմ պայքարելու համար: <<Շատ ենք ցավում և ափսոսում մարդկանց համար: Սակայն տեղի ունեցածը ոչ միայն  վշտանալու պատճառ է, այլ նաև խորհելու: Պետք է  մեզ հարց տանք, իսկ այս ամենը արդյոք  դաս չի բոլորիս համար,կարող է Եվրոպան  նախկինի պես ապրել: Սա վերաբերում է նաև Ռուսաստանին >>-հայտարարել  էր Ռուս եկեղեցու Սինոդի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար,  ավագ քահանա Վսևոլոդ Չապլինը Մոսկվայի հոգևոր  ակադեմիայում կայացած կոնֆերանսի ժամանակ: <<Ահաբեկչության դեմ պայքարը  պահանջում է  համախմբում` հոգևոր և բարոյական: Մենք պետք է գիտակցենք, որ կրոնական –հասարակական  գործընթացներում առկա են  բարություն և չարություն, կան բարոյական և անբարոյական հայացքներ, կան  հանցավոր համոզմունքներ  և հայացքներ>>- նշել էր  քահանան:  

By | 2015-11-16T11:31:37+00:00 November 16th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն

nineteen − twelve =