Ահաբեկչական հարձակման փորձ Կոսովոյի քրիստոնեական վանքի դեմ

//Ահաբեկչական հարձակման փորձ Կոսովոյի քրիստոնեական վանքի դեմ

Ահաբեկչական հարձակման փորձ Կոսովոյի քրիստոնեական վանքի դեմ

Սերբիայի ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքի տեղեկացմամբ`Կոսովոյի <<Վիսոկի Դեչանի>>  վանքի գլխավոր դարպասների մոտ  ձերբակալել են չորս զինված ալբանացի  իսլամիստների: Վանքի վանահայր Սավայի խոսքով  Կոսովոյի ոստիկանները  և միջազգային զինված ուժերի ներկայացուցիչները   պահանջել էին  փաստաթղթեր ներկայացնել և  խուզարկել էին  այդ մարդկանց ավտոմեքենան, որում գտել էին  ինքնաձիգեր, ատրճանակ, փամփուշտներ, ինչպես նաև  իսլամիստական  ծայրահեղական  բովանդակության գրքեր: Ներկայումս հետաքննություն է կատարվում: Այս դեպքի առնչությամբ  վանահայր Սավվան նշել էր, թե որքան կարևոր է Կոսովոյում միջազգային զինված ուժերի ներկայությունը վանքի անվտանգության համար, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության ցուցակում: Ի դեպ Կոսովոյի ոստիկանության  պաշտոնական ներկայացուցիչ Բակի Քելանին   հայտարարել էր, թե վանքի դարպասների մոտ  ձերբակալվածները ոչ մի առնչություն չունեն ահաբեկիչների  հետ  և  պատասխանատվության  կենթարկվեն  անօրինական  զենք պահելու համար: Այդ առնչությամբ վանահայր Սավան  հայտարարել էր, որ ավելի լավ կլինի, եթե ոստիկանությունը  պարզի  թե   գիշերը վանքի մոտ ինչ  էին անում  զինված այդ անձինք: << Քելանիի հապճեպ արված  հայտարարությունը  նպատակ ունի պաշտպանել զինված արմատական իսլամիստներին  և նրանց ներկայացնել որպես ահաբեկչության հետ կապ չունեցողների: Սակայն այդ հայտարարությունը խիստ   վնասում է  Կոսովոյի ոստիկանության նկատմամբ վստահությանը>>-ասել էր վանահայրը:

By | 2016-02-09T14:01:58+00:00 February 9th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն