Աֆղանստանում պայքարում են <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ

//Աֆղանստանում պայքարում են <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ

Աֆղանստանում պայքարում են <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ

Ամերիկյան  ABC News  հեռուստաալիքի տեղեկացմամբ  Աֆղանստանում ամերիկյան ռազմական օդուժի հարվածների արդյունքում  ոչնչացվել է  <<Իսլամական պետություն>> խմբավորմանը պատկանող << Խալիֆայության ձայնը>> ռադիոկայանը: Օդային հարվածները իրականացվել էին Պակիստանին սահմանակից Նանգարհար նահանգում: Սպանվել է 21 իսլամիստ գրոհային, որոնցից հիգը աշխատում էր  ռադիոկայանում: Աֆղանստանում ռադիոն մեծ մասսայականություն  ունի, քանի որ բնակչության գերակշռող  մասը հեռուստացույց չունի և հնարավորություն չունի օգտվել համացանցից: << Իսլամական պետություն>> խմբավորումը ռադիոկայանը ստեղծել էր  անցյալ տարվա դեկտեմբերին  և այն օգտագործում էին  նոր գրոհայիններ հավաքագրելու նպատակով:  Եթերով հեռարձակում էին հակակառավարական  հայտարարություններ, արմատական իսլամիստները երիտասարդությանը կոչ էին անում համալրել խմբավորման շարքերը: Անցյալ տարի  Աֆղանստանում   << Իսլամական պետություն>> խմբավորմանը   հավատարմության երդում են  տվել  մոտ 2 հազար գրոհայիններ: Նրանց հաջողվել է  երկրի արևելյան 4 նահանգներում  գրավել տարածքների մի մասը: Իսլամիստները նպատակ ունեն   խալիֆայություն ստեղծել Պակիստանի հետ սահմանակից տարածքներում:  Դիտորդների կարծիքով  իսլամիստ գրոհայինները հաջողության հասան այն  ժամանակ, երբ  աֆղանացի թալիբների դիրքերը  որոշ չափով թուլացել էին նրանց առաջնորդ մոլլա Օմարի  մահվան պատճառով: Ներկայումս Աֆղանստանում  պայքար է ընթանում թալիբան շարժման և << Իսլամական պետություն>> խմբավորման միջև:

By | 2016-02-03T13:06:25+00:00 February 3rd, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն