Reuters-ի համաձայն`Եմենի հարավային Ադեն քաղաքում անհայտ հանցագործները պայթեցրել են 1960-ական թվականներին կառուցված, ներկայումս  չգործող կաթոլիկ տաճարը: Մինչ պայթեցնելը տաճարը բավականին վնասված էր այս տարվա մայիսին Սաուդյան Արաբիայի օդուժի հարվածների հետևանքով:  Ականատեսների վկայությամբ պայթեցնելոց հետո եկեղեցու շինությունը ամբողջովին  ավերվել է: Ավելի վաղԱդենում  դարձյալ անհայտ չարագործները  ավերել էին քրիստոնեական  ևս մեկ տաճար և գերեզմանոցը: