<<Associated Pres>>-ի տեղեկացմամբ`  Ավստրիա կատարած այցի ժամանակ Հորդանանի թագավոր Աբդալա II-ը հայտարարել է, որ <<Իսլամական պետություն>> խմբավորումը Սիրիայում և Իրաքում  մեկ տարվա ընթացքում սպանել է ավելի քան 100  հազար մուսուլմանների: Նրա կարծիքով  իսլամական ահաբեկչության սպառնալիքի դեմ հաջողությամբ պայքարելու համար անհրաժեշտ է, որ բոլոր երկրները  համապարփակ մոտեցում ցուցաբերեն այդ խնդրի լուծմանը: Թագավորը որոշակի լավատեսությամբ է ընդունում  << Իսլամական պետության >> դեմ պայքարում միջազգային  հանրության նկատելի միաբանությունը:  Աբդալա II-ը նշել էր, որ իսլամիստները  Փարիզում կատարած ահաբեկչությունով չեն սահմանափակվի և առաջիկայում  հնարավոր են  նման հարձակումներ Եվրոպայի տարբեր քաղաքներում: Թագավորը հատկապես շեշտել էր, որ  Ֆրանսիայում կատարվածը մեկ անգամ ևս  ապացուցում է << ահաբեկչության դեմ գլոբալ  պատերազմի>> անհրաժեշտությունը: