Ա. Պրոկոպչիկ.  Եկեղեցին հասարակության մեջ  պետք է քարոզի  աստվածային արժեքների մասին

//Ա. Պրոկոպչիկ.  Եկեղեցին հասարակության մեջ  պետք է քարոզի  աստվածային արժեքների մասին

Ա. Պրոկոպչիկ.  Եկեղեցին հասարակության մեջ  պետք է քարոզի  աստվածային արժեքների մասին

Լոս Անջելեսի << Ռուս բողոքական եկեղեցու>> հովիվ  Ալեքս Պրոկոպչիկի կարծիքով շատ կարևոր է, որ հասարակության մեջ  եկեղեցին մշտապես բարձրաձայնի աստվածային արժեքների մասին: << Ականատես ենք լինում, որ մարդիկ  Աստվածաշունչը չեն ընդունում, որպես  բացարձակ  ճշմարտություն, իսկ քրիստոնեությունն էլ ինչ որ չափով  կորցրել է իր ուժը:  Ցավոք սրտի, հասարակությունը ավելի է բարձրաձայնում իր արժեքների մասին, քան  եկեղեցին աստվածային արժեքների: Շատ հավատացյալներ, ովքեր տաս տարի առաջ այն ինչ որ մեղք էին համարում, ներկայումս ավելի հանդուրժողական վերաբերմունք են դրսևորում դրա հանդեպ: Օրինակ շատերը շնությունը մեղք էին համարում: Սակայն այսպես կոչված միասեռ ամուսնությունների օրինականացումից հետո այդ մեղքի հանդեպ ավելի  հանդուրժող են դարձել>>-ասել էր հովիվ Պրոկոպչիկը և շարունակել.<<Ես որպես հովիվ  կարծում եմ, որ  եկեղեցին պետք է բարձրաձայնի և քարոզի  հավերժական արժեքները, խոսի Աստվածաշնչի կարևորության մասին և միշտ շեշտի, որ Աստվածաշունչը Աստծո Խոսքն է: Եթե քրիստոնյաները   ապրեն Աստվածաշնչի սկզբունքներով, դրանք իրականացնեն իրենց կյանքում , ապա շատ մարդիկ  կհավատան Աստվածաշնչի ճշմարտություններին, որպես աստվածային  արժեքների>>:

By | 2015-12-01T15:45:42+00:00 December 1st, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն