Վերջերս Բեռնի համալսարանում ունեցած իր ելույթի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` պատասխանելով  Եվրոպայի համար իսլամական արմատականության վտանգավորության վերաբերյալ հարցին, զարմացրել էր ներկաներին  եվրոպական առաջնորդին ոչ տիպիկ հայտարարությամբ.<<Եթե չեք ցանկանում Եվրոպայի իսլամացումը, ապա հաճախեք եկեղեցիներ>>:  Կանցլերը  հույս էր հայտնել,  որ  եվրոպացիները կվերադառնալ  իրենց կրոնական արմատներին: Մերկելը  նշել էր, որ իսլամական արմատականության խնդիրը վերաբերում է ոչ միայն Մերձավոր Արևելքին, այլ նաև Արևմտյան Եվրոպային`  հաշվի առնելով  այն հանգամանքը, որ  <<Իսլամական պետության>> շատ գրոհայիններ դաստիարակվել են Եվրամիության երկրներում: << Ես կցանկանայի, որ  ավելի մեծ լիներ այն   մարդկանց թիվը, ովքեր համաձակորեն կասեն, որ իրենք քրիստոնյա են, քան  այն մարդկանց, ովքեր բավականին համաձակ են երկխոսություն վարելու համար>>-հայտարարել էր կանցլերը` միաժամանակ շեշտելով, որ  ինքը աջակցում է  Գերմանիայի Սահմանադրությամբ ամրագրված  հավատի ազատությանը: Նրա կարծիքով Արևմտյան Եվրոպայի քրիստոնյաները պետք է վերադառնան  կրոնական պրակտիկային , իսկ  իսլամի մասին քննարկումները պետք է եվրոպացիներին  վերադարձնեն  սեփական արմատներին, այդ թվում նաև կրոնական: