Ա.Ջոլի. անհրաժեշտ է վերջ դնել իսլամիստների հանցագործություններին

//Ա.Ջոլի. անհրաժեշտ է վերջ դնել իսլամիստների հանցագործություններին

Ա.Ջոլի. անհրաժեշտ է վերջ դնել իսլամիստների հանցագործություններին

Վերջերս  հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին, ով հանդիսանում է գաղթականների հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանը, ելույթ էր ունեցել բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատում: Նա անդրադրաձել էր իսլամիստների կողմից լայնորեն կիրառվող բռնաբարությունների պրակտիկային: Ջոլին ասել էր.<<Ես ինձ դնում եմ այդ դժբախտ կանանց տեղը և մտածում եմ իմ ընտանիքի մասին, իմ դուստրերի: Բոլորդ, որ գտնվում եք այստեղ, ուղղակի պատկերացրեք. ձեր կողմից սիրված մարդկանց` ձեր կանանց, երեխաներին, քույրերին բռնաբարել են: Այն, ինչ որ կատարում են իսլամիստ գրոհայինները, նողկալի է: Անհրաժեշտ է վերջ դնել այդ հանցագործություններին: Նշենք, որ ԱՄՆ-ում  Օրենքի և արդարադատության ամերիկյան կենտրոնը  պայքարում է  <<Իսլամական պետություն>> խմբավորման անդամների կողմից  քրիստոնյա կանանց և երեխաների  սեռական շահագործման  դեմ:  Մերձավոր Արևելքում  կանանց ստրկացումը սարսափեցնող չափերի է հասել: Վերջերս իսլամիստները հրապարակել էին ստրկուհիների գները, համաձայն որի ամենաթանկը 1-9 տարեկան  աջիկներն են: Կենտրոնի տվյալներով 2014 թվականին իսլամիստները սեռական ստրկուհիներ էին դարձրել եզդի 7 հազար կանանց: Մինչ օրս   նրանց մոտ է գտնվում մոտ 3 հազար եզդի կին: <<Իսլամական պետությունը>> սեռական ստրկությունը կիրառում է  Իրաքում և Սիրիայում զավթած տարածքներում և այդ ամենը  կատարում է Ղուրանի անունից: Ամերիկյան կենտրոնը  հանրագիր է  կազմել, որում պահանջում է  վերջ դնել քրիստոնյաների ցեղասպանությանը Մերձավոր Արևելքում: Փաստաթուղթը ներկայացրել են ԱՄՆ-ի Կոնգրես: << Եթե մենք չհաղթենք և չոչնչացնենք իսլամիստներին, ապա քրիստոնյաները կոչնչացվեն այդ տարածաշրջանում>>-ասված է հանրագրում: Ներկայումս հանրագիրը ստորագրել է ավելի քան 150 հազար մարդ: 

By | 2015-09-11T16:33:55+00:00 September 11th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն