Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ  << Իսլամական պետություն>>, << Ան Նուսրայի ճակատ>> և այլ ահաբեկչական խմբավորումների շարքերը  վարձկաններ են  համալրել ավելի քան  100 երկրներից: << Վարձկանները կազմում են ահաբեկիչ   գրոհայինների 40%-ը: Մոտ 10  խմբավորումներ  կազմված են Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Կենտրոնական-Ասիական տարածաշրջանի  երկրների քաղաքացիներից: Ավելանում է այն պետությունների թիվը, որոնց քաղաքացիները  Մերձավոր Արևելք են գալիս համալրելու իսլամիստների շարքերը >>-հայտարարել էր Ա. Բորտնիկովը  ԱՊՀ երկրների  անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների  խորհրդի նիստում: Նա տեղեկացրել էր նաև, որ  <<Իսլամական պետություն>> խմբավորմանը միանում են  Աֆրիկայից մինչև Հարավ Արևելյան Ասիա ընկած տարածաշրջանում գործող  ահաբեկչական խմբավորումները, որոնց առաջնորդները հավատարմության երդում են տվել <<Իսլամական պետության>> առաջնորդին: