Daily Archives: April 6, 2016

  • Նրանց մոտ ենք մենք վազում մեր բոլոր հաղթանակներով և պարտություններով, երջանկության ու անհանգստության զգացողություններով: Նրանց համար մենք միշտ առաջնահերթ ենք, նրանք ցանկացած պահի պատրաստ են լսել, հասկանալ և հուշել: Իհարկե՛, խոսքը մեր մայրերի մասին է, որոնց արժանիքները, ցավոք, հակված են ջնջվելու մեր հիշողությունից: Կան բաներ, որոնց մասին նրանք երբեք չեն խոսում, բայց սիրող ու գնահատող զավակը կարող է նկատել դրանք՝ առանց խոսքերի: Ահա, թե ինչի մասին մեզ չեն ասում մեր մայրերը. Նրանք մեզ կրել են ոչ թե ինը ամիս, այլ շարունակում են կրել ողջ կյանքում՝ ամեն անգամ գրկելով՝ երբ մենք դրա կարիքն ունենք: Նրանք մեզ համար արտասվում են շատ ավելի հաճախ, քան մենք տեսնում կամ գիտակցում ենք: Նրանք հետևում են ու երկար նայում մեզ վրա, երբ մենք քնած ենք լինում: Ամեն անգամ, երբ մենք լաց ենք լինում, նրանց սիրտը կտոր-կտոր է լինում, և նրանք ամեն գնով փորձում են պարզել պատճառը մեր տխրության: Նրանց համար մենք միշտ առաջին տեղում ենք, միշտ լավագույնն ենք բոլորի մեջ և ամենակարևորը՝ բոլոր գործերից: Նրանց սիրտը ցավից կծկվում է, երբ անհանգստացած հեռախոսով հարցնում են, թե ինչու ենք ուշանում տուն վերադառնալիս, իսկ մենք կոպտում ենք, թե՝ «Ես արդեն երեխա չեմ, պա՞րզ է, որոշ ժամանակ հետո կգամ»: Նրանք, միևնույնն է, անհամբերությամբ սպասում են մեզ, նրանց համար մենք միշտ երեխա ենք: Նրանք գիտեն, որ իդեալական չեն, գիտեն, որ տարիքի հետ շատ բան է փոխվում, և, այնուամենայնիվ, փորձում են ժամանակի հետ քայլել մեզ հասկանալու համար՝ չնայած մեր կասկածելի ժպիտներին: Նրանք պատրաստ են այս ամենով անցնել նորից ու նորից մի պարզ պատճառով. նրանք մայր են: Գնահատե՛ք ու պահպանե՛ք ձեր մայրերին և մի՛ մոռացեք զանգահարել նրանց հենց այնպես՝ առանց պատճառի: Ըս

Ինչի մասին են լռում մեր մայրերը

Նրանց մոտ ենք մենք վազում մեր բոլոր հաղթանակներով և պարտություններով, երջանկության ու անհանգստության զգացողություններով: Նրանց համար մենք միշտ առաջնահերթ ենք, նրանք ցանկացած պահի պատրաստ են լսել, հասկանալ և հուշել: Իհարկե՛, խոսքը մեր մայրերի մասին է, որոնց արժանիքները, ցավոք, հակված են ջնջվելու մեր հիշողությունից: Կան բաներ, որոնց մասին նրանք երբեք չեն խոսում, բայց սիրող ու գնահատող

  • Եվ հրադադար եղավ…

Եվ հրադադար եղավ…

Արմեն Հարեյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Հրադադարը բացառապես բոլորի աղոթքների և Հայ Զինվորին տրված մարտական ոգու շնորհիվ է: «Եթէ Տէրը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա»: (Սաղ.126:2): Փառք Աստուծո: Վաղը մեր‪ ծոմապահությամբ‬ աղոթքի օրն է: Իմ երկու էջերում այս պահին, 1000-ից ավելի մարդիկ դրական են արձագանքել: Դուք էլ միացեք: Չորեքշաբթի ծոմ պահեք և աղոթեք մեր

  • Պատմություններ, որոնք հույս են տալիս

Պատմություններ, որոնք հույս են տալիս

«Ես ու ընկերուհիս առևտրի կենտրոնում էինք և գովազդային վիկտորինայով յուրաքանչյուրս շահել էր մեկ փափուկ խաղալիք: Քայլելիս հանդիպեցինք մտավոր հետամնաց մի տղայի՝ իր հոր հետ, և որոշեցինք խաղալիքները նրան նվիրել: Նա ասաց «Շնորհակալություն»: Հանկարծ հոր աչքերում արցունքներ հայտնվեցին: Պարզվեց, որ մինչ այս, տղան ամիսներ շարունակ չէր խոսել»: *** «Չորս ամիս առաջ ինձ ախտորոշել էին ճաղատություն: Մեկ

  • Թենեսի նահանգի սենատը Աստվածաշունչը  ճանաչել է պաշտոնական գիրք

Թենեսի նահանգի սենատը Աստվածաշունչը  ճանաչել է պաշտոնական գիրք

Ամերիկյան  Թենեսի նահանգի օրենսդրական  ժողովը`սենատը  Աստվածաշունչը հռչակել է  նահանգի պաշտոնական գիրք: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը: Օրինագծի օգտին քվեարկել են 19 սենատորներ, դեմ` 8-ը: Օրինագծի հաստատմանը հատկապես դեմ էր հանդես եկել  նահանգի գլխավոր դատախազը: Նրա խոսքով այդ օրենքը  հակասում է երկրի Սահմանադրությանը, համաձայն որի օրենքով  արգելվում է նախապատվություն տալ որևէ    կրոնական կազմակերպության: Իսկ օրինագծի

  • Հնդկաստանում շարունակվում են բռնությունները քրիստոնյաների նկատմամբ

Հնդկաստանում շարունակվում են բռնությունները քրիստոնյաների նկատմամբ

<<Fides>> գործակալության տեղեկացմամբ Հնդկաստանի Չաթիսգարհ  նահանգում ավելի քան 40 հինդուիստ  ծայրահեղականներ  ներխուժել էին հիսունական քրիստոնյաների աղոթքատուն: Նրանք ընդհատել էին ծառայությունը, սպառնացել  քրիստոնյաներին  և իրենց հետ տարել էին Աստվածաշնչերը: Հնդիկ քրիստոնյաների  համաշխարհային խորհրդի նախագահ  Սաջան Ջորջը ասել էր.<< Չաթիսգարհ նահանգը առաջին տեղում է արմատական հինդուիստների թվով, ովքեր  փորձում են խեղդել  կրոնական ազատությունը>>: Կաթոլիկ եկեղեցու  նախաձեռնությամբ ապրիլի

  • Վատիկանը դատապարտել է Եվրամիության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունը

Վատիկանը դատապարտել է Եվրամիության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունը

Վատիկանը խստորեն  քննադատել է փախստականների վերաբերյալ Եվրամիության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունը: <<Այդ համաձայնությունը փաստացի  մերժում է գաղթելու իրավունքը>>-հայտարարել էր  Գաղթականների նկատմամբ հոգատարության հարցերով  պապական խորհրդի  նախագահ, կարդինալ Անտոնիո Մարիա Վելիոն: << Վատիկանի ռադիո>>-ում ունեցած իր ելույթում  նա դատապարտել էր փախստականների  արտաքսումը Եվրոպայի երկրներից և անդրադարձել էր այն դժվարություններին, որոնց առաջ կկանգնեն  իրենց երկրներից