182 երկրների շարքում Հայաստանը բարեգործությամբ 119-րդ տեղում է

//182 երկրների շարքում Հայաստանը բարեգործությամբ 119-րդ տեղում է

182 երկրների շարքում Հայաստանը բարեգործությամբ 119-րդ տեղում է

Բարեգործության համաշխարհային վարկանիշի ցուցակում Հայաստանը 119-րդ տեղում է 182 երկրների շարքում, իսկ հյուրասիրությամբ՝ 40-րդը:

Այսօր՝ բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

«Մենք խնդիր ունենք ձևավորելու մի նոր սերունդ, որը կլինի էությամբ բարեգործ, պատրաստ կլինի իր լուման ներդնելու բարեգործական ծրագրերում»,-նշեց սոցիոլոգը՝ տեղեկացնելով, որ 2016 թվականին Համազգային վստահության խորհուրդը ցանկանում է ծրագիր նախաձեռնել «Տարվա լավագույն բարերար» խորագրով:

Ադիբեկյանը նաև հավելեց, որ բարեգործության նոր մշակույթ Հայաստանում չի ձևավորվել :

Հանդիպմանը ներկա հոգեբան Աննա Բադալյանն էլ ասաց. «Հայերենում կան շատ արտահայտություններ, որոնք կապված են բարի բառի հետ, դրանցից են` «բարին ընդ ձեզ», «բարի տարեդարձ», «բարի ախորժակ» և հենց «բարև»-ը:

Հոգեբանը ուրախալի համարեց այն հանգամանքը, որ չնայած բարեգործության մշակույթը դեռ ձևավորման փուլում է, սակայն այն կատարելու մղումը ավելի շատ արտահայտված է երիտասարդների շրջանում:

«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե սոցիալական» ՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանի խոսքերով էլ՝ բարեգործությունը շատ ավելին է, քան նվիրաբերված միջոցների արժեքը, մանավանդ, երբ այն կատարվում է աննկատ, առանց կեղծ հանդիսավորության:

Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցու ծիսակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանի խոսքով` խորհրդով օգնելն էլ է բարեգործություն է:

«Բարեգործ լինելը կամ բարեգործություն անելը ընտանիքի և դաստիարակության հետ կապված խնդիր է»,-ասաց նա:

Աղբյուր՝ Protestant.am

About the Author:

Թողնել Հաղորդագրություն