12 տարեկան աղջիկը պաշտպանել է իր քրիստոնեական հավատքը

//12 տարեկան աղջիկը պաշտպանել է իր քրիստոնեական հավատքը

12 տարեկան աղջիկը պաշտպանել է իր քրիստոնեական հավատքը

Տեխասի նահանգում  Քետի դպրոցական շրջանի   12 ամյա աշակերտուհի Ջորդան Վուլին  չի համաձայնել ուսուցչուհու հետ այն հարցում, որ Աստված   գոյություն չունի և շարունակում է պաշտպանել իր հավատքը:  7-րդ դասարանում ընթերցանության դասի ժամանակ <<Աստված գոյություն ունի>> պնդման վերաբերյալ Ջորդան Վուլին պատասխանել էր, որ դա փաստ է, իսկ ուսուցչուհին հայտարարել էր, որ աղջկա պատասխանը   սխալ է: Ուսուցչին ասել էր, որ  Աստված առասպել է: Սակայն Ջորդանը շարունակել էր պնդել, որ  Աստծված գոյություն ունի և ինքը հիմնվում է քրիստոնեական իր հավատի վրա: Լուրջ վիճաբանություն էր առաջացել, որին մասնակցել էին մյուս աշակերտները: Այդ դեպքի մասին տեղեկացվել էր  դպրոցական խորհուրդը: Ջորդանին կանչել էին բացատրություններ տալու: Նա խորհրդի առաջ համարձակորեն  պաշտպանել էր քրիստոնեական իր դիրքորոշումը: <<Իմ երեխան ավելի համարձակ է շատ հասուն քրիստոնյաներից, համարձակորեն խոսում է իր հավատքի մասին  և այն մասին, որ իր իրավունքները դպրոցում  խախտել են>>-լրագրողներին ասել էր աղջկա մայրը: Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոտը Ջորդանի վերաբերյալ իր հիացմունքն էր արտահայտել: <<Ես  հպարտանում եմ  այդ աշակերտուհու Աստծո հանդեպ անսասան հավատքի համար>>-հայտարարել էր նահանգապետը:

By | 2015-10-30T12:42:16+00:00 October 30th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն