Բիրմինգհեմում ավարտվել է  <<Հույսի փառատոնը>>, որը կազմակերպել էր հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը: Փառատոնի երեք օրերի ընթացքում միասին երկրպագելու և աղոթելու, Ավետարանի քարոզ լսելու  համար հավաքվում էր  մի քանի տասնյակ հազար մարդ: Փառատոնի ժամանակ ավելի քան1600 մարդ Հիսուսին ընդունել է, որպես Տեր և Փրկիչ , իսկ համացանցի միջոցով  միջոցառմանը հետևել էր 16 հազար մարդ 100 երկրներից:  Փառատոնի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ տեղի եկեղեցիների առաջնորդները նպատակ ունեն Աստծո Խոսքի օգնությամբ   պայքարել մեղքի դեմ: << Երբ գտնվում եք մարդկանց շրջապատում, ձեր դեմքին ժպիտ կա: Երբ տուն եք վերադառնում, ապա գիտակցում եք, որ ձեր կյանքը կործանվում է: Ես ցանկանում եմ դուք իմանաք, որ  անկախ ձեր խնդիրներից Աստված սիրում է ձեզ և Հիսուս Քրիստոսը  բոլոր խնդիրների պատասխանն է>>-իր քարոզի ժամանակ ասել էր Ֆրանկլին Գրեհեմը:  Փառատոնի ժամանակ  երկրպագությունը առաջնորդում  էին Քերի Ջոբը, Տաշա Կոբսը և Մայքլ Ու. Սմիթը, << Newsboys>> խումբը և այլ հայտնի կատարողներ:Նշենք, որ <<Հույսի փառատոնը>> ամեն տարի անցկացնում է Բիլլի Գրեհեմի անվան ասոցիացիան  աշխարհի տարբեր եկրներում` նպատակ ունենալով քարոզել Ավետարանը: