Հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը Facebook-ի իր  էջում քրիստոնյաներին կոչ է արել բոյկոտել միասեռ ամուսնությունները աջակցող  ընկերություններին:  << Դուք երբևէ ձեզ հարց տվել եք, թե ինչպես կարող ենք պայաքարել բարոյական այս քայքայման դեմ, որի մեջ մեզ սուզում են խոշոր բիզնեսը,  լրատվամիջոցները և համասեռամոլ կազմակերպությունները>>-գրել էր  Գրեհեմը:  Նա օրինակ էր բերել  Tiffany  ընկերության կողմից միասեռ զույգերի համար ստեղծված ամուսնական մատանիները, կամ էլ  Wells Fargo  բանկի գովազդային տեսահոլովակը, որում ցուցադրվում է  միասեռ  զույգի կյանքը: << Ես հասկացա, թե ինչպես կարելի է պայքարել դրանց դեմ: Ուղղակի պետք է ոչ մի գործարք չկատարել այդ ընկերությունների հետ: Ես  իմ դրամական միջոցները  այդ բանկից տեղափոխել եմ և երբեք գնումներ չեմ կատարի Tiffany խանութներից>>- նշել էր քարոզիչը: Ֆրանկլին Գրեհեմի կարծիքով այս ձևով  քրիստոնյաները կարող են ցույց տալ, որ իրենք էլ ընտրության իրավունք ունեն: << Եկեք դադարեցնենք գործարքներ անել  նրանց հետ, ովքեր  քարոզում են մեղքը և պաշտպանենք  Աստծո օրենքները: Եթե բոյկոտենք նրանց, հարվածենք նրանց գրպանին, ապա նրանք անպայման ուշադրություն կդարձնեն>>- գրել էր Գրեհեմը: