Հունվարի 18-ին  Ֆինլանդիայի քրիստոնեական երեք եկեղեցիների  առաջնորդները  Վատիկանում հանդիպել էին Հռոմի Պապի հետ: Հանդիպման ժամանակ Ֆինլանդիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, միտրոպոլիտ Ամբրոսին, Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Տեեմու Սիպոն և  Ավետարանական-լյութերական եկեղեցու եպիսկոպոս  Իրյա Ասկոլան Պապին նվիրեցին 10 հեկտար ֆիննական անտառային տարածք: Այս մասին տեղեկացնում է Ֆինլանդիայի հանրային YLE հեռուստաալիքը: Զրույցի ժամանակ Ֆրանցիսկ I-ը  կոչ էր արել, որպեսզի Ֆինլանդիայի քրիստոնյա եկեղեցիները առավել ակտիվորեն օգնեն գաղթականներին: Նշենք, որ  Հելսինկիի եպիսկոպոս Իրյա Ասկոլան փոքրաթիվ կին եպիսկոպոսներից է, ում ընդունել է Ֆրանցիսկ I Պապը: Իրյա Ասկոլան  Ֆինլանդիայի Ավետարանական-լյութերական եկեղեցու առաջին կին եպիսկոպոսն է: