Օկլահոմա նահանգի Գերագույն դատարանը որոշել է, որ Օկլահոմա քաղաքում դրված Տաս Պատվիրաններին նվիրված հուշարձանը պետք է հեռացնել, միաժամանակ մերժել է նահանգի իշխանությունների բողոքը դատարանի նախորդ որոշման առնչությամբ: Դատարանը հաստատում է, որ պետական տարածքում այդ հուշարձանի տեղադրումը խախտում է Օկլահոմայի սահմանադրության երկրորդ հոդվածը, համաձայն որի հասարակական ֆինանսները և սեփականությունը չեն կարող օգտագործվել աջակցելու որևիցե կրոնի, եկեղեցու և այլն: Ուստի Տաս Պատվիրաններին նվիրված հուշարձանը պետք է դուրս բերվի նահանգի սեփականությունը համարվող տարածքից: Նահանգապետի մամուլի քարտուղար Ալեքս Վայնցը հայտարարել էր, որ իշխանությունները քննարկում են օրենսդրական տարբերակներ, որոնք թույլ կտան պահպանել հուշարձանը: Նշենք, որ այդ հուշարձանը Օկլահոմայում տեղադրել են 2012թվականին: Նահանգապետ Մերի Ֆալինը հայտարարել էր.<<Այդ հուշարձանը կառուցել են հավերժացնելու Տաս Պատվիրանների նշանակությունը և նրանց ազդեցությունը մեր օրենքների և կյանքի վրա>>: