Պակիստանում  աստվածանարգության կեղծ մեղադրանքով մահապատժի դատապարտված քրիստոնեուհի Ասիա Բիբիի առողջական վիճակը վատացել է: Նա տառապում է աղիքների արյունահոսությունից  և կարիք ունի բժշկական շտապ օգնության:  Ասիայի ընտանիքը խնդրում է օգնել նրան ապահովելու դեղամիջոցներով և տեղափոխել  Լահորին մոտ գտնվող բանտ: Ներկայումս քրիստոնյա այդ կինը բանտարկված է Մուլթանի բանտում, որը բավականին հեռու է Լահորից, որտեղ բնակվում է Ասիա Բիբիի ընտանիքը:Հիշեցնենք, որ Ասիան բանտում  է գտնվում արդեն վեց տարի: <<Նա այնքան տկար է, որ դժվարանում է քայլել>>-հայտարարել էին իրավապաշտպանները: