Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո էլ միջազգային հանրությանը շարունակում է մտահոգել Իրանի բանտերում գտնվող քրիստոնյաների վիճակը:Այդ բանտարկյալների թվում է ամերիկացի հովիվ, ծագումով իրանցի Սաիդ Աբեդինին: Նրան 8 տարվա ազատազրկման են դատապարտել քրիստոնեություն քարոզելու համար: Աբեդինիի կինը` Նագմեն դժգոհ է ամերիկացի սենատորների և Իրանի կառավարության միջև կայացած բանակցությունների արդյունքից: << Կոնգրեսի ձեռքում է ամուսնուս ազատագրման բանալին>>-ասել էր Նագմե Աբեդինին: Ամերիկացի իրավապաշտպանների տվյալներով Իրանի բատերում են գտնվում ավելի քան 89 քրիստոնյաներ: