Հուլիսի 28-ին ուղղափառ երկրներում  նշել են սուրբ իշխան Վլադիմիրի մահվան 1000-րդ տարելիցը: Ռուսաստանում  այդ օրը նշում են, որպես Ռուսիայի մկրտության օր: Միջոցառումները սկսվել էին  Քրիստոս Փրկչի տաճարում կայացած հանդիսավոր պատարագով, որին մասնակցեցին աշխարհի 15 ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ: Պատարագը կատարեց Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը: Նրա հետ միասին ծառայեցին  բարձրաստիճան հոգևորականներ  Կոստանդնուպոլսի, Ալեքսանդրիայի, Անտիոքի, Երուսաղեմի, Վրաստանի , Սերբիայի, Ռումինիայի, Հունաստանի, Կիպրոսի, Բուլղարիայի, Ալբանիայի, Սլովակիայի, Ամերիկայի ուղղափառ եկեղեցիներից: Բարձրաստիճան հոգևորական  հյուրերի հետ հանդիպման ժամանակ Պատրիարք Կիրիլը ասել էր.<<Այս միջոցառումը վկայում է, որ Ուղղափառ եկեղեցին  միասնական է  անկախ քաղաքական բազմաթիվ տարաձայնություններից և կոնֆլիկտներից>>: