Արևմուտքը գտնվում է  հոգևոր խոր ճգնաժամի մեջ: Նման հայտարություն էր արել Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը   սուրբ Աֆոնի ուղղափառ միաբանության աշխատանքային հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումը նվիրված էր սուրբ Աֆոն թերակղզում ռուս  վանականության ներկայության 1000-րդ տարելիցի տոնակատարության կազմակերպչական հարցերին:   << Մենք կարող ենք վկայել, որ այսօր Արևմուտքը գտնվում է հոգևոր խոր ճգնաժամի մեջ, որը չի գիտակցում, բարձրից է նայում ողջ աշխարհին, պահանջում է, որ աշխարհը ապրի իր  օրենքներվ, սակայն այնպիսի օրենքներ է ընդունում, որոնք մարդկանց կյանքում տեղ չեն թողնում ոչ Աստծո, ոչ հավատքի համար>>-ասել էր Պատրիարք Կիրիլը: Նրա կարծիքով սուրբ Աֆոնում  ռուս վանականության ներկայության 1000-ամյակի տոնակատարությունը, որը տեղի կունենա 2016 թվականին, եվրոպացիների համար համոզիչ օրինակ կծառայի հոգևոր արժեքների վերանայման  համար: Տեղեկացնենք, որ սուրբ  Աֆոնը կամ այլ կերպ   Աթոսը  լեռ է համանուն  թերակղզում,որը գտնվում է   արևելյան Հունաստանի Խալքիդի շրջանում: Ընդհանուր տարածությունը գրեթե  336 քառակուսի կմ է: Վարչականորեն հանդիսանում է Հունաստանի Հանրապետության հատուկ միավոր։ Մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ։ Թերակղզու ինքնիշխանությունը հաստատված է 1923  թվականի Լոզանյան պայմանագրով: Թերակղզու կառավարումը հանձնված է 20 ուղղափառ եկեղեցիների տնօրինությանը։ 676վականին բյուզանդական կայսր Կոնստանդին IV-ը  թերակղզին հանձնել էր  այդտեղ բնակվող հոգևորականներին, իսկ  1312 թվականից այն  գտնվում է Կոստանդնուպոլսի Պատրիարքի իրավասության ներքո: