The Star  թերթի տեղեկացմամբ`Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում   հանդիպում է կայացել, որը լրատվամիջոցներում անվանել են պատմական  և աննախադեպ: Մայրաքաղաքի կաթոլիկ թեմի առաջնորդ,  արքեպիսկոպոս Ջուլիան Լեոու  Բեյ Կիմը այցելել էր Մալազիայի մուսուլմանների գլխավոր հոգևոր առաջնորդ Զուլկիֆլի  Մոհամեդ ալ Բաքրիին:<<Մենք քննարկեցինք  այն, ինչը մեզ միավորում է, այլ ոչ թե մեր տարաձայնությունները>>-ասել էր մուսուլման հոգևոր առաջնորդը:  Հարավ Արևելյան Ասիայում գտնվող Մալազիան    ունի  մոտ 31միլիոն բնակչություն, որի 61%-ը  մուսուլման է, 20%-բուդայականության, 6%-ը հինդուիզմի հետևորդներ, 5%-ը բողոքական են, իսկ 4%-ը կաթոլիկներ: Մալազիայի պաշտոնական կրոնը իսլամն է: