Հյուսիսային Կորեայում  ցմահ բանտարկության դատապարտված Կանադայի քաղաքացի,  ծագումով կորեացի  հովիվ Լիմ  Հեն Սուն ամերիկյան  CNN  հեռուստաալիքի  լրագրողին տված հարցազրույցում  պատմել է բանտային կյանքի և իր բանտարկության պատճառների մասին: Հովվի հետ հարցազրույցի տեսաերիզը  հունվարի 11-ին ցուցադրել է CNN հեռուստաալիքը: Չնայած հովիվը լավ տիրապետում է անգլերենին, սակայն բանտի  հսկիչները  հրամայել էին խոսել կորեերեն լեզվով: Լիմ Հեն Սուն  պատմում է, որ բանտում  իրեն բժշկական օգնություն են ցուցաբերում  և երեք անգամ կերակրում են: Սակայն դեռևս չի կարողացել կապվել  հարազատների հետ: Նշենք, որ հովվին ձերբակալել են 2015 թվականի դեկտեմբերին, երբ նա  հումանիտար միսիայով գտնվում էր   Հյուսիսային Կորեայում: Երկրի  դատարանը  նրան  դատապարտեց ցմահ ազատազրկման  պետության անվտանգության դեմ հանցագործություն կատարելու մեղադրանքով: Հովիվ Սունին  մեղադրում են, որ նա  կրոնը օգտագործել է Հյուսիսային Կորեայի իշխանություններին քննադատելու և աթեիստական կառավարությանը  տապալելու համար: