CBN-ի տեղեկացմամբ` Հյուսիսային Իռլանդիայում դատարանը արդարացրել է  բողոքական հովիվ  Ջեյմս Մաքքոնելին, ում մեղադրում էին  իսլամի հասցեին վիրավորական արտահայտվելու համար: Հովվին մեղադրել էին անցյալ տարի այն բանից հետո, երբ համացանցում  ցուցադրվող  իր քարոզում  իսլամը անվանել էր  հեթանոսություն, սատանայական կրոն և դժոխքի ծնունդ: Նախորդ տարվա սեպտեմբերին և դեկտեմբերին կայացել էին դատական նախնական լսումներ: Մաքքոնելիի հարյուրավոր կողմնակիցներ  աջակցում էին նրան: Արդարացվելուց հետո  հովիվը հայտարարել էր, որ  սիրում է մուսուլմաններին, սակայն  բոլորովին չի ընդունում նրանց աստվածաբանությունը և դավանաբանությունը: Դատավարությունից հետո <<Christian Concern>> կազմակերպության նախագահ  Անդրեա Ուիլյամսը հայտարարել էր.<<Դատարանի որոշումը խոսքի ազատության  հաղթանակ է: Հովիվ Մաքքոնելին չպետք է կանգներ դատարանի առաջ իր մեկնաբանությունների համար: Այս երկիրը պետք է աջակցի այլ կրոնների և հավատալիքների  ազատ քննադատությանը>>: