Շվեյցարիայի Կուր քաղաքի թեմը ոստիկանություն  է դիմել`խնդրելով ապահովել  եպիսկոպոս Վիտուս Խուոնդերի անվտանգությունը: Այն բանից հետո, երբ եպիսկոպոսը  կոշտ արտահայտություններ էր արել համասեռամոլների վերաբերյալ, նրան սկսել են սպառնալ, հոգևորականը ստանում է անանուն սպառնալիքներ:Այս մասին տեղեկացրել է  թեմի մամուլի քարտուղար Ջուզեպե Գրաչան: Նրա խոսքով եպիսկոպոս Խուոնդերը  հրաժարվել է դիմում ներկայացնել ոստիկանություն` հայտարարելով, որ  աղոթում է իրեն սպառնացողների  համար: Տեղեկացնենք, որ հուլիսի վերջերին Գերմանիայում կայացած կոնֆերանսի ժամանակ ունեցած իր ելույթում  եպիսկոպոս Խուոնդերը  նշել էր, որ Աստվածաշունչը  խիստ քննադատում է միասեռ կապերը և մեջբերում էր կատարել Ղևտացիների գրքից.<<Եվ եթե մի մարդ կնկան հետ պառկելու պես մի արուի հետ  պառկի, երկուսն էլ պղծություն արին. անպատճառ պիտի մեռցնվին,նրանց արյունը իրանց վրա լինի>> (Ղևտացիների 20: 13): Եպիսկոպոսի խոսքերը բողոքի ալիք են բարձրացրել  համասեռամոլ ակտիվիստների շրջանում: Հոգևորականին մեղադրում են բռնության կոչեր անելու համար: Ի դեպ` օգոստոսի 12-ին եպիսկոպոս   Վիտուս Խուոնդերին ներողություն էր խնդրել նրանցից, ովքեր << վիրավորվել էին իր ելույթից>>: