Լիբանանյան Daily Star պարբերականի տեղեկացմամբ` մարոնիտ  պատրիարք, կարդինալ  Բեշար Բուտրոս Ռաին Թուրքիայի կառավարությանը  կոչ է արել  Ճանաչել Օսմանյան կայսրությունում կատարված   ցեղասպանությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարդինալը մեկնաբանելով  ցեղասպանությունը չճանաչելու Թուրքիայի քաղաքականությունը, ասել էր. «Զանգվածային սպանությունների համար հրապարակային ներողություն խնդրելու պահանջը պետք է միշտ կատարվի»: Ի դեպ` կարդինալ  Բեշար Ռաին  մյուս քրիստոնյա առաջնորդների հետ  Հայաստանում ներկա էր գտնվել  Ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին` այդ թվում մեկ ու կես միլիոն զոհերի սրբադասման արարողակարգին: