Քրիստոնեական եկեղեցիների <<Քրիստոնյաների միություն>> ասոցիացիան բողոքել է ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում սատանայի արձանը տեղադրելու ծրագրի դեմ: ԶԼՄ-ների տեղեկացմամբ`չնայած քաղաքի եկեղեցիների և բնակիչների բողոքներին <<Սատանայի եկեղեցին>> պլանավորել է արդեն հուլիսի 25-ին տեղադրել սատանայի մեկ տոննա կշռող բրոնզե արձանը: Քրիստոնեական եկեղեցիների ասոցիացիայի նախագահ Իգոր Նիկիտինը ասոցիացիայի անդամ եկեղեցիների առաջնորդների հետ միասին բողոքել են արձանի տեղադրման դեմ: <<Մենք ` քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներս ցնցված ենք սատանայի արձան տեղադրելու գաղափարից: Արձանի տեղադրումը հերթական քայլն է Ամերիկայի քրիստոնյաների դեմ: Ես դիմում եմ ողջ աշխարհի քրիստոնյաներին և կոչ եմ անում ջերմեռանդ աղոթել ամերիկյան ժողովրդի համար:Ամերիկայի քրիստոնյաները չպետք է թույլ տան նման սադրանքներ, որոնք քանդում են քրիստոնեական հիմքերը այդ երկրում >>-ասել էր Իգոր Նիկիտինը: <<Սատանայի եկեղեցու>> կարծիքով, այն երկիրը, որը թույլատրում է միասեռ սերը, չպետք է արգելի արտահայտել նաև սատանայի հանդեպ սերը: Նշենք, որ Դետրոյտի եկեղեցիները մտադիր են պայքարել արձանի տեղադրումը արգելելու համար, չնայած խոչընդոտ հարուցելու համար օրենսդրական հիմքեր չկան: