Իտալացի հայտնի կոմպոզիտոր Էննիո Մորիկոնեն պատարագի համար երաժշտություն է գրել և այն նվիրել Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ին: Առաջին անգամ ստեղծագործությունը կատարվելու է Հռոմի ճիզվիտական << Գեսու >> տաճարում:   Իտալական  Corriere della Sera  թերթին տված հարցազրույցի ժամանակ կոմպոզիտորը  ասել էր, որ երաժշտական  պարտիտուրան  անձամբ  տվել է Պապին: Պատարագի երաժշտությունը, որը Մորիկոնեն անվանել է Ֆրանցիսկ Պապի անունով  առաջինն է, որ նվիրվել է  կաթոլիկ Հովվապետի կենդանության ժամանակ: Նշենք, որ Էննիո Մորիկոնեն  ժամանակակից ամենահայտնի կոմպոզիտորներից  է: Նա նշանավոր է  նաև կինոաշխարհում: Երաժշտություն է  գրել այնպիսի հայտնի ֆիլմերի համար, ինչպիսիք են <<Մի անգամ Ամերիկայում>>, <<Առաքելություն>>, << Ծավահրեշ>>, <<Կարոլ. մարդը, ով դարձավ Պապ>>և այլն: Կոմպոզիտորը կինոարվեստում ունեցած մեծ ծառայությունների համար արժանացել է  <<Օսկար>> մրցանակի , ինչպես նաև << Ոսկե գլոբուս>> և << Գրեմմի>> մրցանակների: