Հայտնի է դարձել <<Իսլամական պետություն>> խմբավորման հերթական բարբարոսության մասին:  Իսլամիստ գրոհայինները պայթեցրել են  և հիմնովին ոչնչացրել  Սուրբ Եղիայի տաճարը Իրաքի Մոսուլ քաղաքում: Այս մասին տեղեկացնում են համաշխարհային լրատվամիջոցները:  Տիեզերքից կատարված լուսանկարները վկայում են, որ 595 թվականին կառուցված  այդ տաճարից միայն ավերակներ են մնացել: Տխրահռչակ այդ խմբավորումը Իրաքում  և Սիրիայում արդեն  ոչնչացրել է ավելի քան 100 կրոնական և պատմական մեծարժեք  հուշարձաններ, այդ թվում  քրիստոնեական տաճարներ, դամբարաններ, շիա մուսուլմանական մզկիթներ: