«ТБН-Россия»  հանրային հեռուստաալիքի  տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Նիկիտինը ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով իր ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին. «Ողջ աշխարհի  համար նշանակալի այս օրը ես  դիմում եմ հայ ժողովրդին: Դուք մենակ չեք: Աշխարհի միլիոնավոր մարդիկ  Ձեզ հետ են և աջակցում են Ձեզ: Ես ցավակցում եմ  մեր ժամանակակիցներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին  հարյուրամյա վաղեմություն ունեցող այդ սարսափելի իրադարձությունների ժամանակ:  Ես համարձակվում եմ  հավաստիացնել,  որ զոհերից և ոչ մեկը չի մոռացվել: Այսօր, երբ ողջ աշխարհում  մենք ականատես ենք լինում ագրեսիայի և բռնությունների, բոլորիս կոչ եմ անում  միավորվել   և դեմ դուրս գալ այն  գործողություններին, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն    կործանարար հետևանքների բոլոր ազգերի համար»- ասել էր Իգոր Նիկիտինը և հավելել. «Ցավոք ականատես ենք լինում, թե ինչպես են  լռության մատնվում և թաքցվում ամբողջ ժողովուրդների հալածանքների և բռնությունների պատմական փաստերը: Հենց այս պատճառով էլ  մեր հատուկ առաքելությունն է  ստեղծել պատմական հեռուստածրագրեր,  հեռարձակել ճշմարիտ նորություններ, վերադառնալ ավանդական արժեքներին, ճշմարիտ պատմությանը և մեր հեռարձակումները հագեցնել  ինտելեկտուալ և ճանաչողական ծրագրերով» -նշել էր Նիկիտինը: