Միջազգային  հետազոտական մի շարք կազմակերպությունների տվյալներով  ներկայումս   ամբողջ աշխարհում հալածանքների և ճնշումների է  ենթարկվում  ավելի քան 100 միլիոն քրիստոնյա: Այս իրավիճակը մեկնաբանել է  Համաշխարհային քրիստոնեական  խորհրդի  վարչության  ղեկավար Յան Վոլկովը .<<Արդի աշխարհում   քրիստոնյաները ամենից շատ են հալածվում  հավատքի համար:  Քրիստոնյաների վիճակը և նրանց դեմ իրականացվող հալածանքները   հասել են այն մակարդակին, որ  այլևս հնարավոր չի միայն փաստել  այդ դեպքերը: Իրականացվում  է  Քրիստոսի հետևորդների նպատակամղված ցեղասպանություն >>-ասել   էր Վոլկովը: Նրա  կարծիքով  անհրաժեշտ է  միասնական ճակատով հանդես գալ  և շտապ միջոցներ ձեռնարկել: Եզրափակելով իր խոսքը նա հայտարարել էր.<< Համաշխարհային քրիստոնեական  խորհուրդը տարբեր հարանվանությունների  եկեղեցիներին և քրիստոնեական բազմաթիվ կազմակերպություններին  կոչ է անում  գործուն քայլեր կատարել  միջկրոնական խաղաղության հաստատման ուղղությամբ: Վաղուց ժամանակն է գործելու>>: Ի դեպ` տարբեր  ուսումնասիրությունների  համաձայն`  Սիրիայում, Հյուսիսային Կորեայում, Սոմալիում, Իրանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Սուդանում և Եվրոպայի որոշ երկրներում  քրիստոնյաները ամենից շատ են ենթարկվում բռնությունների: