Բրյուսելում կայացել է <<Քրիստոնյաների հալածանքները աշխարհում>> թեմային նվիրված միջազգային համաժողովը: Համաժողովի  մասնակիցների հայտարարությունների համաձայն աշխարհում ամենից շատ հալածանքների են ենթարկվում քրիստոնյաները: Նրանց  իրավունքները և արժանապատվությունը ոտնահարվում են աշխարհի երկրների 75%-ում: << Զանգվածային լրատվամիջոցները   տեղեկացնում են իսլամական աշխարհում  քրիստոնյաների սպանությունների մասին, սակայն լռում են այլ երկրներում, խաղաղ պայմաններում  նրանց հալածանքների մասին:  Անհարգալից վերաբերմունքը  հավատքի  ազատության նկատմամբ անպայման կհանգեցնի  այլ ազատությունների խախտմանը>>-ասել է համաժողովին  մասնակցած Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը: Համաժողովում նշել են, որ անթույլատրելի է  կրոնի գործոնը օգտագործել  այլախոհությունը և կրոնական ու ազգային փոքրամասնություններին ճնշելու համար: Եվրախորհրդարանի պատգամավոր Քրիստիան Դան Պրեդայի կարծիքով Եվրամիության արտաքին քաղաքականության մեջ քրիստոնյաների պաշտպանությունը պետք է առանցքային դառնա: Համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հալածանքներին զոհ գնացած քրիստոնյաների հիշատակը: