Հայ ժողովրդին ցավակցել  և զոհերի հիշատակը  հարգել է Ռուսաստանի ավետարանական  հավատքի  քրիստոնյաների միության առաջնորդ- եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին: Նա մասնակցել էր Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության  տաճարում կայացած  մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակի աղոթքին, որը առաջնորդում էր Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը: Եպիսկոպոս Ռյախովսկին Եզրաս Ներսիսյանին պաշտոնական նամակ էր հանձնել, որում իր և ավետարանական հավատքի եկեղեցիների անդամների անունից  ցավակցել էր հայ ժողովրդին: «Մենք ձեզ հետ միասին հիշում ենք և հարգում  այդ ողբերգական իրադարձությունների զոհերին: Այդ մարդիկ անմեղ էին և համոզված եմ, որ Աստված հիշում է նրանցից յուրաքանչյուրին»-ասված է ուղերձում: Բացի դա, Սերգեյ Ռյախովսկին  պաշտոնական ուղերձ էր հղել  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ին և ցավակցել հայ ժողովրդի ողբերգության առիթով: