Բելգիայի բողոքական եկեղեցին հայտարարել է, որ այսուհետ  իր դռները բաց  են   համասեռամոլ  քահանաների առաջ: Բելգիայի Միացյալ բողոքական եկեղեցու սինոդի ընդունած որոշման մեջ ասված է, որ համասեռամոլությունը այլևս արգելք չի համարվելու  հովվական ծառայության համար: Նշենք, որ մի քանի տարի առաջ Բելգիայի բողոքական սինոդը  թույլատրել էր օրհնել միասեռ ամուսնությունները: Ինչպես գիտենք վերջերս  Շոտլանդիայի Երիցական եկեղեցին ևս  որոշում էր ընդունել ձեռնադրել  համասեռամոլների:Դրանից հետո Ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել էր Շոտլանդիայի Երիցական եկեղեցու հետ կապերը խզելու մասին: