Եգիպտոսի Մինիա նահանգի Ալ-Օուր  գյուղի ղպտի քրիստոնյա բնակիչները տեղի իշխանություններից  պահանջել են խստացնել անվտանգության  միջոցները` կապված արմատական իսլամիստների կողմից հնարավոր սադրանքների հետ: Նշենք, որ այս գյուղում էին բնակվում Լիբիայում իսլամիստ գրոհայինների կողմից գլխատված ղպտի 20 քրիստոնյաներից 13-ը: Ղպտի ուղղափառ եկեղեցին  Լիբիայում նահատակված  այս քրիստոնյաներին  սրբերի կարգին է դասել: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին  կարգարդել էր  զոհված քրիստոնյաների հիշատակին նվիրված եկեղեցի կառուցել: Դրանից հետո արմատական մուսուլմանական խմբերը  մի քանի բռնարարքներ էին կատարել`փորձելով արգելել  եկեղեցու կառուցումը: Այժմ, երբ ընթանում են շինարարական աշխատանքները, շարունակվում են  հարձակումները ղպտի քրիստոնյաների վրա:  Ապրիլի վերջին անհայտ անձինք հրկիզվող նյութով երկու շիշ էին նետել  գլխատված քրիստոնյաներից մեկի  տան վրա: Հրկիզել են  նաև ղպտիներին պատկանող դաշտեր և տներ:  Տեղի քրիստոնյաները հավատացած են, որ այդ բռնարարքները կատարում են  այլ շրջանների մուսուլմանները: Ի դեպ`  վերջերս  եգիպտական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ալ-Օուր  գյուղի մուսուլման բնակիչները զոհաբերություններ են հավաքում եկեղեցու շինարարությանը օգնելու համար: Հատկապես ակտիվ են երիտասարդ մուսուլմանները, ովքեր ցնցված են իրենց համագյուղացի քրիստոնյաների դաժան սպանությամբ: