2015 և 2016 թվականներին  իտալացի հայտնի տենոր Անդրեա Բոչելլին համերգներով հանդես է գալու  աշխարհի կաթոլիկ հայտնի տաճարներում: Այս նախագծին  համագործակցում է Ընտանիքի հարցերով պապական խորհուրդը: Նախատեսված է, որ յուրաքանչյուր համերգից առաջ  տեղի հոգևորականը  կխոսի Ավետարանի, աստվածային  սիրո մասին, հետո ելույթ կունենա երգիչը, իսկ  վերջում ներկաները  կաղոթեն  ամուսնության և ընտանիքի ամրության  համար:  Նշենք, որ առաջին համերգը կայանալու է արդեն  մայիսի վերջին  Բարսելոնի Սուրբ ընտանիք տաճարում: Հաջորդ համերգները  տեղի կունենան   Երուսաղեմում,  Կրակովում, Ֆիլադելֆիայում: