Ֆ. Գրեհեմը կոչ է անում դադարեցնել մուսուլմանների ներգաղթը ԱՄՆ

//Ֆ. Գրեհեմը կոչ է անում դադարեցնել մուսուլմանների ներգաղթը ԱՄՆ

Ֆ. Գրեհեմը կոչ է անում դադարեցնել մուսուլմանների ներգաղթը ԱՄՆ

Հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը կոչ է արել  արգելել մուսուլմանների  ներգաղթը ԱՄՆ այն բանից հետո, երբ  հուլիսի  17-ին  Չատանուգա քաղաքում  Քուվեյթից գաղթած 24-ամյա երիտասարդի ձեռքից  ամերիկացի ծովային 4  հետևակայինների են  զոհվել: << Մուսուլմանները հարձակվում են մեզ վրա  մեր տանը և արտերկրում: Մենք պետք է դադարեցնենք  մուսուլմանների ներգաղթը ԱՄՆ այնքան ժամանակ, քանի դեռ չենք լուծել  իսլամից բխող սպառնալիքի հարցը>>- գրել է Գրեհեմը Facebook-ի իր էջում: Նրա կարծիքով ԱՄՆ եկող ցանկացած մուսուլման կարող է արմատական հայացքների տեր լինել և կարող է  սպանություններ գործել իր կրոնի, Մուհամեդ մարգարեի  պատվին: << 2-րդ  համաշխարհային պատերազմի տարիներին Ամերիկան արգելեց ճապոնացիների և գերմանացիների  ներգաղթը: Իսկ հիմա ինչու ենք թույլատրում մուսուլմաններին:  Տեղեկացրեք ձեր կոնգրեսականներին, որ  դրան պետք է վերջ դրվի>>-եզրափակել էր Գրեհեմը` միաժամանակ կոչ անելով աղոթել  զինվորական ծառայության մեջ գտնվող տղամարդկանց և կանանց համար, ովքեր ծառայում են ամերիկյան ազգի անվտանգության համար: 

About the Author:

Թողնել Հաղորդագրություն