Ֆրանցիսկ I-ը այցելելու է Հռոմի սինագոգ

Գլխավոր/Նորություններ/Ֆրանցիսկ I-ը այցելելու է Հռոմի սինագոգ

Ֆրանցիսկ I-ը այցելելու է Հռոմի սինագոգ

<<Vatican Radio>>- ի տեղեկացմամբ` հունվարի 17-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  այցելելու է Հռոմի սինագոգ: Հռոմի գլխավոր րաբբի  Ռիկարդո Դի Սենիան  իտալական <<Corriere della Sera>> թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ առաջիկա հանդիպումը տարբեր  կրոնների  նկատմամբ փոխադարձ հարգանքի վկայություն է: Հռոմի սինագոգ այցելելու ավանդույթը սկսել է Հովհաննես Պողոս II Պապը, ով 30 տարի առաջ այցելեց սինագոգ: Ռիկարդո Դի Սենիան  Պապի այդ առաջին այցը անվանել է պատմական, որը  հեղափոխություն առաջացրեց  հրեաների և քրիստոնյաների  հարաբերություններում: Նշենք, որ  Ֆրանցիսկ Պապի Հռոմի սինագոգ կատարելիք այցի ժամանակ ներկա է գտնվելու  Եվրոպայի րաբբիների խորհրդի նախագահ, Մոսկվայի գլխավոր րաբբի Պինհաս Գոլդշմիդտը:

By | 2016-01-15T15:20:30+00:00 January 15th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն