Բիլլի Գրեհեմի անվան Ավետարանական Ասոցիացիայի նախագահ, քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմը  հերթական անգամ քննադատել է քրիստոնեության նկատմամբ առկա  անհանդուրժողական վերաբերմունքը: Այս անգամ Գրեհեմը ելույթ  է ունեցել  այն դեպքից հետո,  երբ ծովային հետևակային կորպուսի  կրտսեր կապրալ  Մոնիֆու Սթերլինգին  ազատել էին ծառայությունից, որովհետև այդ աղջիկը   մերժել էր կատարել հրամանատարի հրամանը և  իր համակարգչից հեռացնել  Եսայի մարգարեության գրքից բերված  խոսքերը`<<Բոլոր քեզ դեմ շինած գործիքը պիտի չհաջողվի>>: << Անհավատալի է, որ ամերիկյան կառավարությունը  նրան քրեական պատասխանատվության է ենթարկում  միայն այն բանի համար, որ   այդ երիտասարդ աղջկա համակարգչում գրված էին աստվածաշնչյան  ոգևորող խոսքերը: Ցավալի է, սակայն այսօր մեր մշակույթը  հանդուրժում է ամեն բան, բացառությամբ այն ամենի, ինչ վերաբերում է Աստծուն և Աստծու Խոսքին: Վճռաբեկ դատարանը լսելու է այդ կապրալի գործը: Եկեք  աղոթենք, որպեսզի  մեր երկրում կառավարության կողմից քրիստոնյաների հալածանքը   դադարի>>-եզրափակել էր Գրեհեմը: