Ֆինլանդիայի քրիստոնյա առաջնորդները  Հռոմի Պապին նվիրել են 10 հեկտար  անտառ

//Ֆինլանդիայի քրիստոնյա առաջնորդները  Հռոմի Պապին նվիրել են 10 հեկտար  անտառ

Ֆինլանդիայի քրիստոնյա առաջնորդները  Հռոմի Պապին նվիրել են 10 հեկտար  անտառ

Հունվարի 18-ին  Ֆինլանդիայի քրիստոնեական երեք եկեղեցիների  առաջնորդները  Վատիկանում հանդիպել էին Հռոմի Պապի հետ: Հանդիպման ժամանակ Ֆինլանդիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, միտրոպոլիտ Ամբրոսին, Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Տեեմու Սիպոն և  Ավետարանական-լյութերական եկեղեցու եպիսկոպոս  Իրյա Ասկոլան Պապին նվիրեցին 10 հեկտար ֆիննական անտառային տարածք: Այս մասին տեղեկացնում է Ֆինլանդիայի հանրային YLE հեռուստաալիքը: Զրույցի ժամանակ Ֆրանցիսկ I-ը  կոչ էր արել, որպեսզի Ֆինլանդիայի քրիստոնյա եկեղեցիները առավել ակտիվորեն օգնեն գաղթականներին: Նշենք, որ  Հելսինկիի եպիսկոպոս Իրյա Ասկոլան փոքրաթիվ կին եպիսկոպոսներից է, ում ընդունել է Ֆրանցիսկ I Պապը: Իրյա Ասկոլան  Ֆինլանդիայի Ավետարանական-լյութերական եկեղեցու առաջին կին եպիսկոպոսն է:   

By | 2016-01-19T14:22:17+00:00 January 19th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն