Քրիստոնյա ամուսինները տուգանք են վճարել միասեռ զույգի համար հարսանեկան տորթ չթխելու պատճառով

Գլխավոր/Նորություններ/Քրիստոնյա ամուսինները տուգանք են վճարել միասեռ զույգի համար հարսանեկան տորթ չթխելու պատճառով

Քրիստոնյա ամուսինները տուգանք են վճարել միասեռ զույգի համար հարսանեկան տորթ չթխելու պատճառով

Ամերիկյան Օրեգոն նահանգի  դատարանի վճռով  Ահարոն և Մելիսա Քլեին քրիստոնյա  հրուշակագործ ամուսինները լեսբուհի զույգին բարոյական վնաս հասցնելու  համար 137 հազար դոլար տուգանք են վճարել, քանի որ հրաժարվել էին հարսանեկան տորթի պատվեր վերցնել միասեռ այդ զույգից: Ներկայումս Քլեին ամուսիններին պատկանող  հրուշակագործական արտադրամասը այլևս չի գործում դատական գործընթացների և տուգանքը վճարելու  արդյունքում առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով: Քլեինների  փաստաբան Թայլեր Սմիթը  հայտարարել է, որ տուգանքի վճարումը  չի նշանակում, որ ամուսինները չեն կարող բողոքարկել  այդ վճիռը: Նրանք վճարել են, որպեսզի  խուսափեն  գումարի տոկոսների կուտակումից: Փաստաբանի  խոսքով  2016 թվականին Քլեին ամուսինների բողոքը կլսվի վճռաբեկ դատարանում: Նշենք, որ 2013թվականին Քլեին ամուսինները  մերժել էին միասեռ զույգի համար հարսանեկան տորթ  թխել` հայտարարելով, որ նման  ամուսնությունները դեմ են իրենց քրիստոնեական հավատքին: Այս դեպքը  մեծ արձագանք էր առաջացրել ամերիկյան հասարակության մեջ: Կրոնի ազատության  հարցերի շուրջ   թեժ բանավեճեր էին սկսվել: Բազմաթիվ ամերիկացիներ  իրենց աջակցությունն էին  հայտնել, ստեղծվել էր   Քլեին ամուսիններին աջակցող խումբ, որը  զգալի գումար էր տրամադրել ամուսիններին: Բացի դա  քրիստոնյա ամուսինների պաշտպանությամբ հանդես էին  եկել   քրիստոնյա հեղինակավոր առաջնորդներ, այդ թվում Ֆրանկլին Գրեհեմը: 

By | 2016-01-15T15:24:20+00:00 January 15th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն