<<Պատրիարք Կիրիլի և Հռոմի Պապ Ֆրանցիսկ  I-ի հանդիպման հնարավորության հարցը  երբեք  դուրս չի հանվել Ռուս Ուղղափառ եկեղեցու  օրակարգից,  սակայն  չի նշվել հանդիպման  կոնկրետ ամսաթիվը, որովհետև դա կապված է երկու եկեղեցիների հարաբերություններում  առկա  մի քանի դժվարին հարցերի  հետ: Ուստի խոսել Պատրիարքի մերժման մասին  ճիշտ չի>>- հայտարարել է  Մոսկվայի Պատրիարքության  արտաքին եկեղեցական կապերի  հարցերով քարտուղար, ավագ քահանա Ստեփանոսը: Նա նշել էր նաև, որ Պատրիարք Կիրիլը շատ մեծ  նշանակություն է տալիս  ինչպես միջքրիստոնեական  երկխոսությանը, այնպես էլ ռուս և լեհ ժողովուրդների  հարաբերությունների ամրապնդմանը:  Տեղեկացնենք. այս հայտարարության  պատճառն այն է, որ  Կրակովի արքեպիսկոպոս- կարդինալ Ստանիսլավ Ջիվիշը հայտնել էր, որ ռուս եկեղեցու առաջնորդը  մերժել է  հանդիպել Պապի հետ 2016 թվականին Կրակովում կայանալիք Երիտասարդության համաշխարհային օրվա տոնակատարության շրջանակներում: Կաթոլիկ կարդինալը ափսոսանք էր հայտնել դրա համար: <<Անհասկանալի է, թե ինչու  Պատրիարք Կիրիլը չի ցանկանում օգտվել էկումենիկ երկխոսության այս հնարավորությունից>>-ասել էր կարդինալ Ջիվիշը: