Քենիայում մուսուլմանները փրկել են քրիստոնյաներին

//Քենիայում մուսուլմանները փրկել են քրիստոնյաներին

Քենիայում մուսուլմանները փրկել են քրիստոնյաներին

Fides գործակալության համաձայն` Քենիայի հյուսիս արևելքում  գտնվող Գարիսա քաղաքի մոտակայքում <<Ալ Շաբաբ>> իսլամական  ահաբեկչական խմբավորման անդամները   հարձակվել էին ուղևորատար  երթուղային ավտոբուսի վրա: Իսլամիստ գրոհայինները փորձել էին առանձնացնել մուսուլմաններին և քրիստոնյաներին, վերջիններիս սպանելու նպատակով:  Սակայն մուսուլման ուղևորները  դիմադրել էին և այդ կերպ փրկել քրիստոնյաների կյանքը: Գարիսա քաղաքի կաթոլիկ եպիսկոպոս  Ջոզեֆ Ալեսանդրոն  այդ արարքը հերոսական էր անվանել: <<Դա համարձակ,  բարի արարք է և վկայում է, որ քենիացի մուսուլմանները դեմ են բռնություններին և սպանություններին>>-ասել էր եպիսկոպոսը:  Մուսուլմանները պաշտպանելով քրիստոնյաներին լրջորեն վտանգել էին իրենց կյանքը: Այդ հարձակման արդյունքում զոհվել է մեկ ուղևոր: <<Իսլամիստ ահաբեկիչները կհասկանան, որ  մուսուլմանական համայնքը չի աջակցում իրենց: Հուսով ենք, որ մեր երկրի քաղաքացիները միասնաբար կպայքարեն իսլամիստ ահաբեկիչների  դեմ >>- հայտարարել էր եպիսկոպոս  Ջոզեֆ Ալեսանդրոն: Ի դեպ 2014 թվականի  նոյեմբերին <<Ալ Շաբաբի>>   գրոհայինները դարձյալ հարձակվել էին երթուղային ավտոբուսի վրա  և սպանել 22 քրիստոնյաների: Այդ ժամանակ նույնպես քրիստոնյա ուղևորներին առանձնացրել էին մուսուլմաններից:

By | 2016-01-19T14:31:08+00:00 January 19th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն