Քենիայի համար արդիական չի համասեռամոլների խնդիրը

Գլխավոր/Նորություններ/Քենիայի համար արդիական չի համասեռամոլների խնդիրը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ միասին անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ Քենիայի նախագահ Ուհուրու Քենյաթան հայտարարել էր, որ համասեռամոլների թեման արդիական չի իրենց երկրի համար:  Քենիա կատարած այցի ժամանակ Օբաման իր ելույթում դարձյալ անդրադարձել էր համասեռամոլների իրավունքների պաշտպանությանը Աֆրիկայում: Ի պատասխան այդ ելույթի,  Քենիայի նախագահը ասել էր, որ ԱՄՆ-ը և Քենիան բազմաթիվ  հարցերի նկատմամբ ունեն  նույն տեսակետը,սակայն կան երևույթներ, որոնք անընդունելի են երկրի  մշակույթի համար: Նա նշել էր նաև, որ հարկավոր չի մարդկանց պարտադրել ընդունել նրանց համար խորթ համոզմունքներ: Ուհուրու Քենյատան ասուլիսի ժամանակ շեշտել էր նաև, որ երկրի  կառավարությունը շատ ավելի կարևոր հարցերի լուծման ուղղությամբ է աշխատում:  Նշենք, որ Քենիայում միասեռ կապերի համար նախատեսված է մինչև 14տարի  ազատազրկում: