Ցույց համասեռամոլների շքերթի դեմ

//Ցույց համասեռամոլների շքերթի դեմ

Ցույց համասեռամոլների շքերթի դեմ

Հունիսի 28-ին  Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի փողոցներ էին դուրս եկել  հազարավոր քրիստոնյաներ`  խանգարելու համասեռամոլների շքերթը: Ավելի վաղ քրիստոնյա ակտիվիստները   թույլ չէին տվել համասեռամոլներին այդ շքերթի համար թույլտվություն ստանալ ոստիկանությունից: Սկզբում ոստիկանությունը վախենալով հնարավոր բախումներից մերժել էր թույլատրել այդ շքերթը, սակայն հետագայում  տեղի դատարանը թույլատրել էր այն` հենվելով խոսքի ազատության  վրա: Շքերթի ժամանակ ավելի քան 5 հազար ոստիկանները  կենդանի պատ էին կազմել  համասեռամոլների և նրանց հակառակորդների միջև: Ոստիկանությանը հաջողվել էր կանխել բախումները: Քրիստոնյաները  երգել էին կրոնական երգեր, հնչել էին  քարոզներ սոդոմիզմի դեմ, որոշ քրիստոնյաներ տանում էին <<Համասեռամոլությունը զզվելի է բնությանը>> և այլ կարգախոսներ: Երբ Forbes  ամսագրի լրագրողը  բողոքական մի հովվի հարցրել էր այդ շքերթի նկատմամբ   քրիստոնյաների վերաբերմունքի մասին, հովիվը պատասխանել էր.<<Իսկ դուք Սոդոմի և Գոմորի մասին լսել եք>>:  Նշենք, որ քրիստոնյաները կազմում են  Հարավային Կորեայի 50 միլիոնանոց բնակչության մեկ երրորդ մասը:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն