Ցույցեր Հռոմում միասեռ կապերի օրինականացման դեմ

//Ցույցեր Հռոմում միասեռ կապերի օրինականացման դեմ

Ցույցեր Հռոմում միասեռ կապերի օրինականացման դեմ

Հռոմում հարյուր հազարավոր  իտալացիներ դուրս էին եկել  փողոցներ իրենց բողոքը հայտնելու  համասեռամոլ կապերը օրինականացնելու Իտալիայի կառավարության ծրագրի դեմ: Ցուցարարները տանում էին <<Ընտանիքը փրկում է աշխարհը>>, <<Պաշտպանենք մեր երեխաներին>> կարգախոսները: Մասնակիցները  իրենց աջակցություն էին հայտնում ավանդական ընտանեկան արժեքներին:  Միջոցառման կազմակերպիչների տվյալներով  բողոքի ցույցին մասնակցում էր գրեթե մեկ միլիոն մարդ: Իտալիան Արևմտյան Եվրոպայի վերջին պետությունն է, որտեղ միասեռ կապերը  օրինականացված չեն: Սակայն երկրի ներկայիս կառավարությունը վարչապետ Մատեո Ռենցիի  ղեկավարությամբ մտադիր է ընթացիկ տարվա վերջին  օրինականացնել  միասեռ կապերը: Ի դեպ ԶԼՄ-ների անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ միասեռ կապերին կողմ է  յուրաքանչյուր երկրորդ իտալացին: Իսկ Վատիկանը կտրականորեն  դեմ է  հանդես գալիս:  Իռլանդիայում միասեռ ամուսնությունների օրինականացումից հետո Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը հայտարարել էր, որ  պարտություն կրեցին  ոչ միայն քրիստոնեական արժեքները, այլ նաև ողջ մարդկությունը: 

About the Author:

Թողնել Հաղորդագրություն