Վ. Պուտինը շնորհակալություն  է հայտնել Ռուսաստանի  կրոնական առաջնորդներին

Գլխավոր/Նորություններ/Վ. Պուտինը շնորհակալություն  է հայտնել Ռուսաստանի  կրոնական առաջնորդներին

Վ. Պուտինը շնորհակալություն  է հայտնել Ռուսաստանի  կրոնական առաջնորդներին

Մոսկվայում կայացած << Կրոնը և աշխարհը>> միջազգային 3-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված  իր  խոսքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը   երկրի ավանդական կրոնների ներկայացուցիչներին շնորհակալություն էր հայտնել հասարակության մեջ թշնամություն հրահրելուն դիմակայելու համար: << Բարձր գնահատանքի են արժանի  ծայրահեղականության ցանկացած դրսևորման դեմ ուղղված  կրոնական կազմակերպությունների հետևողական  ջանքերը>>-ասել էր նախագահը: Նրա խոսքով ծայրահեղականության դեմ պայքարը հատկապես կարևոր է այսօր, երբ <<ամբողջ աշխարհը բախվել է լուրջ  խնդիրների հետ,  մեծանում  է ազգային անհանդուրժողականությունը, քայքայվում են  ավանդական արժեքները>>: <<Ռուսաստանի ավանդական կրոնների ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցում են երկրի կյանքին,  իրականացնում են   կրթական, լուսավորական, բարեգործական  լայն գործունեություն, մեծ ուշադրություն են հատկացնում   աճող սերնդի դաստիարակությանը, հոգևոր-բարոյական  հիմքերի ամրապնդմանը, ջանքեր են գործադրում հասարակության մեջ համաձայնության և խաղաղության աջակցության համար>>-ասված է նախագահի ուղերձում: Վ. Պուտինը հավատացած է, որ այդ համաժողովը  մեծ արձագանք  կառաջացնի, իսկ ընդունված  հանձնարարականները  պահանջարկ կունենան: Նշենք, որ <<Կրոնը և աշխարհը>> միջազգային 3-րդ համաժողովին մասնակցել էին քրիստոնեության, իսլամի, բուդդայականության, հրեականության ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպություններ, կրոնագետներ, սոցիոլոգներ  Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից և ԱՄՆ-ից: