Ռուսական լրատվամիջոցների համաձայն` Ռուս Ուղղափառ եկեղեցու Սինոդի  հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար, ավագ քահանա Վսևոլոդ Չապլինը  հավատացյալներին  կոչ է արել  փոխել Ռուսաստանի  << ցինիկ>> և << կոռումպացված>> էլիտային: Այս մասին քահանան հայտարարել է Կազանում կայացած ուղղափառ երիտասարդության միջազգային համաժողովում: Նրա կարծիքով հենց հիմա պետք է  մարդիկ  արտահայտեն իրենց քաղաքացիական դիրքորոշումը: << Այսօր հավատացյալները պետք է փոխարինեն  հնացած, կոռումպացված և ցինիկ էլիտային, ցուցաբերեն իրենց քաղաքացիական դիրքորոշումը  գյուղի, քաղաքի, շրջանների, երկրների և ամբողջ աշխարհի մակարդակով>> հայտարարել էր Չապլինը: Քահանայի խոսքով  Ռուսաստանի տնտեսական և քաղաքական էլիտայի  որոշ մասի մոտ առկա է  չափից դուրս ցինիզմ, ինչը խանգարում է երկրին առաջընթաց ապրել շատ ոլորտներում: Վսևոլոդ Չապլինի կարծիքով  երկրի կառավարումը պետք է ստանձնեն  երիտասարդ հավատացյալները, ովքեր պատրաստ են գրավել ղեկավար դիրքեր: << Այսօր պետք է ցույց տալ, որ երկրում կան  մարդիկ, ովքեր պատրաստ են  փոխել ոչ միայն Ռուսաստանի կյանքը, այլ նաև ամբողջ աշխարհի: Եվ դա կանեն ոչ   պրագմատիկ շահերի և առավել ևս ոչ  մեղսալի նպատակների համար, այլ այն բարձր արժեքների համար, որը  տալիս  է մեր կրոնը>>- նշել էր քահանան: