Agenzia Fides գործակալության տեղեկացմամբ ` ընթացիկ տարում  Վիետնամում բացվելու է  կաթոլիկ առաջին աստվածաբանական ինստիտուտը: << Շատ ուրախ ենք, որ  Աստված օրհնել է մեր այս  իրոք պատմական քայլը, որը  անհրաժեշտ է  Վիետնամում եկեղեցու աճի համար, իսկ մեզ մեծ հույս է տալիս: Ուրախ ենք նաև, որ այս իրադարձությունը կատարվելու է Հոբելյանական տարում>>-ասել էր  Վիետնամի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Պոլ Բուի Վան Դոկը: Մի քանի տարի ձգձգելուց հետո  ինստիտուտը  ստեղծելու  պաշտոնական  թույլտվությունը Վիետնամի իշխանությունները տվել են նախորդ տարվա  օգոստոսին: