Վատիկանում թողարկել են Հռոմի Պապի քարոզների  երաժշտական սկավառակը

Գլխավոր/Նորություններ/Վատիկանում թողարկել են Հռոմի Պապի քարոզների  երաժշտական սկավառակը

Վատիկանում թողարկել են Հռոմի Պապի քարոզների  երաժշտական սկավառակը

Նոյեմբերի 6-ին Վատիկանը թողարկել է  Ֆրանցիսկ I Պապի  երաժշտական գործիքավորմամբ ուղեկցվող սկավառակը: <<Wake up!>> (Արթնացիր) ալբոմի   ստեղծման  գաղափարը պատկանում է Ջուլիո Ներոնիին, ով  նախկինում  թողարկել էր Հովհաննես Պողոս II-ի և Բենեդիկտոս XVI-ի քարոզները դարձյալ երաժշտական ձևավորմամբ։  Ներոնիի խոսքով` ներկայիս աշխատանքը ամբողջությամբ տարբերվում է նախորդներից։  «Մենք փորձել ենք արտահայտել  Ֆրանցիսկ Պապի բնավորությունը» – նշել  էր  Ներոնին։ Սկավառակում  ձայնագրված են Պապի ամենահայտնի ուղերձները, որոնք ուղեկցվում  են ոչ միայն եկեղեցական երգեցողությամբ, այլ նաև փոփ և ռոք երաժշտությամբ: Ալբոմը սկսվում է բարի երեկո ողջույնով, որը Ֆրանցիսկ I-ը   արտասանել էր Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից Պապ  ընտրվելուց անմիջապես հետո:  Նոյեմբերի վերջին սկավառակը վաճառքի կհանվի նաև այլ երկրներում: Հաշվի առնելով Ֆրանցիսկ Պապի մեծ   հեղինակությունը,  Վատիկանում համոզված են, որ սկավառակը շատ մեծ հաջողություն կունենա: Վաճառքից ստացված գումարը  կօգտագործվի բարեգործական նպատակներով` մասնավորապես փախստականներին  օգնելու: